TOTAL CARE PROGRAM ԾՐԱԳԻՐԸ

Մեր եզակի TOTAL CARE PROGRAM ծրագիրը մշակվել է այնպես,որ յուրաքանչյուր ուսանող զգա իրեն վստահ և հանգիստ ուսուցման բոլոր փուլերում,ներառյալ հմտությունների ձեռքբերումն ու քննության հանձնումը ՃՈ-ում

Փորձառու և հմուտ հրահանգիչները

Մեր բոլոր հրահանգիչները հմուտ են,նրանք ունեն տարիների փորձ,որն էլ ավելի պրոֆեսիոնալ է իրենց դարձնում։Հրահանգիչները յուրաքանչյուրին ցուցաբերում են անհատական մոտեցում,հաշվի առնելով ուսանողի կարողությունները,օգնում են սովորել վարել,առանց ավելորդ սթրեսների

Մեր ավտոպարկը համալրված է քննական մեքենաներով

STAR DRIVE-ի ողջ անձնակազմը քաջատեղյակ է ,որ Ձեզ համար հետագայում ավելի հեշտ կստացվի հանձնել ՎԻՎ քննություն,եթե ուսանողական մեքենան մաքսիմալ նման լինի քննականին,այդ իսկ պատճառով մեր ավտոդպրոցի մեքենաները համապատասխանում են ՃՈ մեքենաներին,որոնք հաճախակի անցնում են տեխնիկական զննում և գտնվում են իդեալական վիճակում

Սովորեք լավագույնների հետ

Ընտրեք ձեր ձեւաչափը TOTAL CARE PROGRAM-ում

TOTAL CARE PROGRAM -ը եզակի ծրագիր է,որը մշակվել է յուրահատուկ կերպով,հաշվի առնելով քաղաքային երթևեկության բոլոր նրբությունները

TOTAL CARE PROGRAM - mini

Ուսուցում խմբում ավտոմատ փոխանցման տուփով և մեխանիկական
45 000 դրամ Ինչ է ներառված արժեքի մեջ
  • Ընդհանուր տեսական դասընթաց 1116 հարց(10-12 ժամ, դաս)
  • փորձնական տեսական քննության հնարավորություն
  • 5 ժամ գործնական պարապմունք
  • Զերծ եք մնում ճանապարհային պատահարների պատասխանատվությունից
  • Հրահանգչի աջակցությունը շաբաթը 7 օր
  •  

TOTAL CARE PROGRAM

Ուսուցում խմբում ավտոմատ փոխանցման տուփով և մեխանիկական
65 000 դրամ Ինչ է ներառված արժեքի մեջ
  • Ընդհանուր տեսական դասընթաց 1116 հարց(10-12 ժամ, դաս)
  • փորձնական տեսական քննության հնարավորություն
  • 10 ժամ գործնական պարապմունք
  • Զերծ եք մնում ճանապարհային պատահարների պատասխանատվությունից
  • Հրահանգչի աջակցությունը շաբաթը 7 օր
  •  

TOTAL CARE PROGRAM անհատական

Անհատական ուսուցման տարբերակ ավտոմատ և մեխանիկական փոխանցման տուփով
100000
85 000 դրամ Ինչ է ներառված արժեքի մեջ
  • Անհատական տեսական պարապմունքների ժամանակացույցը (ՕՆԼԱՅՆ և ՕՖՖԼԱՅՆ)
  • փորձնական տեսական քննության հնարավորություն
  • 10 ժամ գործնական պարապմունք
  • Անհատական գործնական պարապմունքների ժամանակացույցը
  • Զերծ եք մնում ճանապարհային պատահարների պատասխանատվությունից
  • Հրահանգչի աջակցությունը շաբաթը 7 օր
  •  
Պահանջված

Լրացուցիչ պարապմունքներ

Ինչից է բաղկացած TOTAL CARE PROGRAM ծրագիրը

Ձեր ճանապարհը դեպի վստահ վարում
Ծրագիրը բաղկացած է 7 քայլերից, որոնց անցումից հետո դուք ոչ միայն հաջողությամբ կլուծեք տեսական հարցաշարը և կստանաք ՎԻՎ, այլև կզգաք Ձեզ ինքնավստահ քաղաքային երթևեկությունում: Ահա թե ինչ է ներառում մեր ծրագիրը:

Քայլ 1
Տեսական դասընթացներ

Բանիմաց դասախոսի շնորհիվ հեշտությամբ կուսումնասիրենք տեսական նյութը,խմբակային և անհատական տարբերակներով,ինչպես OFFLINE այնպես էլ ONLINE

  • Մանևրում, դասավորվածություն երթևեկելի մասում, երթևեկության առավելություն:
  • ՀՀ օրենք «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»:
  • Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները և պայմանները:
  • Ճանապարհային նշաններ և ճանապարհային գծանշումներ:
  • Խաչմերուկ (նշաններով, առանց նշանների):
  • Խաչմերուկ (կարգավորող, լուսացույց)
  • Ճանապարհային գծանշում, կանգառ, կայանում
  • Արագություն, քարշակում, մարդկանց և բեռների փոխադրում:
  • Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ, վազանց
  • Երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության..

Քայլ 2
Պրակտիկ դասընթաց անվտանգ տարածքում

Եթե իսպառ բացակայում են վարորդական գիտելիքները,ապա վարման դասընթացը կմեկնարկի հատուկ հարմարեցված տարածքից,ապա շատ սեղմ ժամկետում հրահանգչի օգնությամբ դուրս կգաք քաղաքային երթևեկություն, ինչն ամենակարևորն է:

  • Ավտոմոբիլի կառավարման հիմունքները, Ձեզ կցուցադրվեն մեքենայի կառավարման հիմնական տարրերը և նրանց աշխատանքի սկզբունքները.
  • Դուք կսովորեք ճիշտ գործածել մեքենան, միացնել և անջատել լուսային սարքավորումները , ինչպես նաև օգտվել թարթիչներից:
  • Մենք նաև կսովորեցնենք Ձեզ ճիշտ օգտվել հայելիներից,որպեսզի ապահովեք առավելագույն տեսանելիություն և անվտանգություն:
  • Մեքենայի ճիշտ կառավարում: Մեր հրահանգիչները կօգնեն Ձեզ սովորել վերահսկել մեքենան տարբեր իրավիճակներում, սկսած թեթև երթևեկությունից,և ապա բարդ մանևրումն ու կայանումը ։

Այս ուսումնական փուլը կդառնա ամուր հիմք Ձեր հետագա ուսուցման փուլում և կտա վստահություն սեփական ուժերի նկատմամբ:

Քայլ 3
Վարման դասընթացներ քաղաքային երթևեկությունում

Դուք պատրաստ եք անցնել վարման նոր փուլի քաղաքային երթևեկությունում։

Մեր հրահանգիչները կապահովեն ձեր անվտանգությունը և աստիճանաբար անցումը դեպի ավելի բարդ պայմաններ։

Աստիճանաբար փոփոխում ենք վարման դասերի ընթացքը ընդհանուր ճանապարհներում, սկսած քիչ բեռնված փողոցներից և ապա աստիճանաբար ավելացնելով երթուղիների բարդությունը:

Քայլ 4
Վարման սկզբունքների յուրացում

Մենք երաշխավորում ենք առավելագույնս արդյունավետ ուսուցում վարման բոլոր անհրաժեշտ տարրերում, որպեսզի դուք Ձեզ վստահ զգաք ցանկացած բարդության երթևեկությունում։

  • Անվտանգ կառավարում: Դուք կսովորեք, թե ինչպես է պետք արձագանքել ճանապարհային տարբեր իրավիճակներին, ինչպիսիք են գոտիների վերադասավորումը, վազանցն ու բախումների կանխումը։
  • Խաչմերուկների անցում: Դուք կսովորեք ինչպես ճիշտ մուտք գործել խաչմերուկ, այնպես էլ ճիշտ տիրապետել իրավիճակին։
  • Կայանումներ: Դուք կսովորեք, թե ինչպես պետք է կայանել զուգահեռ, ուղղահայաց , ինչպես դրսում, այնպես էլ կայանատեղիում։
  • Հետընթաց վարում: Դուք կսովորեք, թե ինչպես կառավարել մեքենան հետընթացի ժամանակ, կիրառելով հայելիները։
  • Երթևեկություն բարդ պայմաններում: Դուք կսովորեք, թե ինչպես վարել տարբեր եղանակային պայմաններում և լուսավորությունում, ցանկացած տեսակի ծանրաբեռնված երթևեկությունում։

Քայլ 5
պրակտիկայի ձեռքբերում

Երբ դուք արդեն իսկ տիրապետում եք վարման հմտություններին և տեսական գիտելիքներին, ապա ժամանակն է ավելի ինքնավստահ և ինքնուրույն վարելու։

Կարևոր բաղադրիչ է գործնականում կիրառել այն բոլոր գիտելիքները,որոնք ձեռք եք բերել տեսական դասընթացների ընթացքում։

Մեր հրահանգիչները պատրաստ են Ձեզ օգնել իրենց ճիշտ խորհուրդներով և կիսվել Ձեզ հետ իրենց հմտություններով և տարիների փորձով։

Քայլ 6
Պատրաստվել ՎԻՎ քննության

Պատրաստվել ՎԻՎ քննության , դա ուսուցման կարևորագույն փուլերից է, որը պահանջում է ուշադիր և մանրակրկիտ մոտեցում։ StarDrive -ը երաշխավորում է, որ դուք չեք զգա Ձեզ միայնակ այս նշանակալի պահին ։ Մեր պրոֆեսիոնալ թիմը կլինի Ձեզ հետ ամեն քայլափոխի այդ գործընթացում` ապահովելով շարունակական աջակցությունն ու հետադարձ կապը։

Ժամանակն է անցնել քննական վարժություններին։
Եկեք ծանոթանանք այն 11 քննական վարժություններին,որոնք Ձեզ սպասվում են ՀՔԲ-ում։
10 ժամ քաղաքային վարման ընթացքը Ձեզ կծանոթացնի քննական վարժությունների իրականացմանը,ամենահեշտ ու ամենամատչելի տարբերակով։

Ծանոթություն քննական երթուղուն։
Մեզ մնաց ընդամենը 1 քայլ վարորդական վկայականին հասնելու համար։

Քայլ 7
Քննության հանձնումը ՃՈ-ում

Այս փուլում մեր խնդիրն է պատրաստել Ձեզ հաջող հասնելու քննության փուլ ՃՈ-ում,Մենք ինքներս ենք գրանցում Ձեզ տեսական քննության և տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, ներառյալ քննության ամսաթիվը, դուք դա կստանաք SMS-ի միջոցով.
Երբ ժամանակը գա հանձնելու գործնական քննություն, մենք կկազմակերպենք Ձեր վարման դասընթացը քննական երթուղով, այնպես որ կարող եք կենտրոնանալ ամենակարևորի վրա - բարեհաջող քննություն հանձնելու ու ստանալու  ՎԻՎ ։

Յուրաքանչյուր ՀՔԲ (ինչպես Երևանի ,այնպես էլ մարզերի)ունի իր հստակեցված քննական երթուղիները,որոնց շատ մանրամասն ծանոթ են մեր հրահանգիչները։


Ծանոթություն քննական վարժություններին հենց քննական տարածքում:

Ահա և ՎԵՐՋ ,հասաք նպատակակետին,ժամանակն է վերհիշել այն ամենն ինչ սովորել եք առաջին քայլից սկսված ,այն բոլոր խորհուրդները ,որոնք օգնել են Ձեզ դասերի ընթացքում,
ժամանակն է ՎՍՏԱՀ գնալ Ձեր վարորդական իրավունքի վկայականի ետևից:

TOTAL CARE PROGRAM-ը ավարտին հասցնելուց հետո դուք պարզապես չեք ստանալու վարորդական իրավունքի վկայական և վերջ , այլև դառնալու եք վարորդ,ով պատրաստ է գրագետ վարել։

Մեր ժամանակակից ավտոպարկը

  • Մեր ավտոդպրոցը հպարտ է իր ավտոպարկով, որը բաղկացած է ժամանակակից ավտոմեքենաներից, որոնք ամբողջությամբ նմանատիպ են այն մեքենաներին, որոնք օգտագործվում են ՎԻՎ քննությունների ժամանակ: Սա նշանակում է, որ դուք սովորում և պրակտիկա եք ձեռք բերում հենց այն ավտոմեքենաներով, որոնք կլինեն Ձեզ ծանոթ և հասկանալի քննության ժամանակ:
  • Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է մեր ուսանողների անվտանգությունը:Մի մոռացեք, որ ավտովթարի դեպքում բոլոր ծախսերը ավտոդպրոցն է հոգում և դուք ամբողջությամբ անվտանգ եք:
  • Կարևոր է մեր մոտեցումը :Ավտոդպրոցի մեքենաների սարքին վիճակը միշտ ապահովված է շնորհիվ մեր փորձառու ԱՎՏՈՄԵԽԱՆԻԿԻ ,ով հետևում է մեքենաների տեխնիկական վիճակին և ապահովում դրանց անխափան աշխատանքը։
  • Մեր ավտոմեքենաները միշտ մաքուր են, գերազանց արտաքին տեսքով,միշտ սարքին վիճակում, հարմարավետ ուսուցման համար ստեղծված են հնարավորինս բոլոր պայմանները , ի վերջո, հարմարավետություն և վստահություն ,սրանք անվտանգ երթևեկության հիմնական բաղադրիչ մասերն են։

Մեր մոտեցումը հրահանգիչների ընտրության հարցում,մեր առավելությունն է!

Ուղղակի ընտրություն: Յուրաքանչյուր հրահանգիչ անցնում է տեսական դասընթացներ,քննության ավարտից հետո անցնելով գործնական երկարատև փորձաշրջան հմտանում է ,որից հետո միայն անցնում է աշխատանքի STAR DRIVE ավտոդպրոցում:

Հրահանգիչների պրոֆեսիոնալիզմն ու համբերատարությունը ամենակարևոր գրավականներից է,նրանց քաղաքավարի և բարեհամբույր վերաբերմունքի շնորհիվ դասընթացն անց է կացվում հանգիստ մթնոլորտում։

Դասավանդման հմտություններ։Մեր բոլոր հրահանգիչները տիրապետում են ոչ միայն վարորդական հմտություններին այլև փորձառու ուսուցիչներ և հոգեբաններ են։Նրանք լավ գիտեն թե ինչպես ճիշտ փոխանցեն իրենց գիտելիքներն ուսանողին,որպեսզի սեղմ ժամկետում հասնեն արդյունքի։

Շարունակական ուսուցում։Մեր հրահանգիչները երբեք չեն դադարում սովորել,նրանք պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ,ծանոթանում նոր տեխնիկաների և ուսուցման մեթոդների հետ։

Անհատական մոտեցում: Յուրաքանչյուր ուսանողի հանդեպ անհատական մոտեցում է ցուցաբերվում,շեշտը դնելով ուսանողի կարողություններին և դասավանդման այս տարբերակի շնորհիվ ուսուցումն իրականացվում է մաքսիմալ արդյունավետ։

Հաճախ տրվող հարցեր

Դա կախված է յուրաքանչյուր ուսանողի անհատական կարողությններից, կրում է ինդիվիդուալ բնույթ: Միջինում պահանջում է 10-15 դասընթաց: Բայց մենք երաշխավորում ենք, որ մեր հրահանգիչները կաշխատեն Ձեզ հետ այնքան ժամանակ , որքան անհրաժեշտ է որպեսզի դուք ինքներդ նկատեք Ձեր առաջադիմությունը:

Ունենք լայն ընտրության հնարավորություն ,ավտոմեքենաներ ,որոնք դուք կընտրեք,և ավտոմեքենաներ,որոնք համապատասխանում են ՀՔԲ քննական մեքենաներին:

Նրանց համբերատարությունը պրոֆեսիոնալիզմի արդյունքն է,կարող են տիրապետել ցանկացած իրավիճակի,իսկ Ձեզնից միայն պահանջվում է վստահել իրենց։

TOTAL CARE ծրագիրը մեր յուրահատուկ ուսուցման մեթոդն է, որն իր մեջ ներառում է ինչպես տեսական ուսուցում, այնպես էլ մեքենա վարելու գործնական պարապմունքներ: Մենք նաև լիարժեք աջակցություն ենք ցուցաբերում վարորդական իրավունքի վկայական ստանալու ճանապարհին, այդ թվում ՝ քննությունների նախապատրաստման փուլում։

Մենք առաջարկում ենք մրցունակ գներ մեր ծառայությունների համար և պարբերաբար անցկացնում ենք ակցիաներ և խաղարկություններ: Բացի այդ, մեր ուսանողները խնայում են լրացուցիչ ծախսերը ՝ շնորհիվ այն բանի, որ բոլոր մեքենաներն ու սարքավորումները տրամադրվում են ավտոդպրոցի կողմից:

Մեր ուսանողների շնորհակալական խոսքերն ու կարծիքները

Հետադարձ կապ​

Հետադարձ կապ

Հասցե

Աշխատանքային ժամեր

Գրանցվեք փորձնական դասընթացին և մեր մասնագետը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի Ձեզ հետ

[contact-form-7 id="8568"]

© 2025 All Rights Reserved.